ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Եթե առաջադրեինք Սիմոնի տղային, էլի մի բան գտնելու էիք»

«Եթե առաջադրեինք Սիմոնի տղային, էլի մի բան գտնելու էիք»
22.05.2015 | 06:53

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
(ՀՀԿ խմբակցության ղեկավար)

-Քաղաքացի Անտոնյանի... օյ, կներեք, ոչ թե ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի, այլ քաղաքացի Բաղդասարյանի համար ընդունելի՞ է, որ վարչապետի որդին փորձում է դառնալ քաղաքապետ:
-Ինձ համար կարևոր չէ` վարչապետի որդի է, սովորական քաղաքացի է, ինչ-որ պաշտոնյա է, կարևորը տեղական համայնքի կողմից թեկնածուն ընդունված է, դա արդեն բավարար չափորոշիչ է: Համայնքը և ՀՀԿ տեղական կառույցը համոզված են, որ նշված թեկնածուն բավականին ընդունելի է և՛ իր գրավչությամբ, և՛ իր վարքագծով, և՛ իր կարողություններով, այդ իսկ պատճառով առաջադրվել է նա:
-«Գրավչությունն» անչափ գրավիչ էր. բայց, ախր, մյուս կողմից, պարոն Բաղդասարյան, ասվում է` Հայաստանը բդեշխությունների է բաժանվում` «սա` ինձ, սա` քեզ, սա` Օստապ Իբրահիմովիչին» սկզբունքով. մի մարզը` Ծառուկյանենց, մի մարզը` Արգամիչենց, մի մարզը` Խաչատրյան Սուրիկենց:
-Դա ընդամենը լրագրողներիդ կարծիքն է, ուրիշ ոչինչ: Բնականաբար, եթե առաջադրեինք Սիմոնի տղային, էլի մի բան գտնելու, գալու հարցնելու էիք` ինչո՞ւ եք Սիմոնի տղային առաջադրել, որովհետև նա ինչ-որ մեկի «թեկնածուն» է: Մեզանում չկա այդ մոտեցումը` սա այսինչի «մարդն» է, նա` այնինչի «մարդը», և ինձ ամենևին հետաքրքիր չեն թեկնածուների հայրանունները, առավել ևս` նրանց կեղծանունները:
-Ո՜նց եմ հավատում Ձեզ, պարոն Բաղդասարյան։ Ասացիք` կեղծանուն, հիշեցի` Դուք փաստացի չաջակցեցիք ձեր կուսակից Պալաչին` Արթուր Հարությունյանին, Աբովյանի ընտրություններում:
-Այս դեպքում ևս որոշման իրավասությունը տեղական կառույցինն էր, տեղական կառույցը ուսումնասիրել և նպատակահարմար էր գտել, որ պետք է աջակցի անկուսակցական թեկնածուին` Վահագն Գևորգյանին:
-«Համայնքը զորավո՜ր է, համայնքը չի՜ ներում»: Բայց և, մյուս կողմից, տեղական կառույցը հեռացրեց ՀՀԿ անդամին` Արթուր Հարությունյանին կուսակցությունից: Ինչ է, բո՞ւնտ կա կուսակցության շարքերում, չե՞ն ենթարկվում ձեր կուսակցականները Ձեզ, վախենում եք «վարակը» տարածվի՞, որ այդպես եք վարվում:
-Կա կուսակցական կարգապահություն, որի խախտման դեպքում կան նաև տարբեր տեսակի պատժամիջոցներ: Կոնկրետ դեպքում ընտրվել է այդ մեթոդը, որովհետև կուսակցական կարգապահությունը խախտվել է:
-Եվ, այնուհանդերձ, բոլորը տպավորություն ունեն, որ Արթուր Հարությունյանը թաքուն ձևով «բրթվում-հրվում» է ՀՀԿ-ի որոշակի թևերի կողմից, որպեսզի Ծառուկյանի թեկնածուն հաղթանակ չտանի, որպեսզի Ծառուկյանին չթվա, որ անգամ իր մարզում ծովը ծնկներից է. այդ է պատճառը, որ Արթուր Հարությունյանն իրեն շատ ինքնավստահ է զգում:
-Նման բան չկա, չկա՛ նման բան: Լրատվամիջոցներդ պետք է որոշակի ինտրիգներ «ձևավորե՞ք», թե՞ ոչ: Առանց դրա չեք կարողանում, չէ՞:
-Հը-ը։ Չէ՛:


«Ճեպընթացեց»
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ